2020 -ի բումը՝ Facebook-ի գովազդի արդյունավետությունը աճել է 96% -ով - Nari Hakobian

Nari Hakobian

2020 -ի բումը՝ Facebook-ի գովազդի արդյունավետությունը աճել է 96% -ով

Rectangle 194

Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ անկախ այն բանից, որ 2020-ին բիզնեսների գրեթե ճնշող մեծամասնությունը տուժել է Covid19-ից, կան նաև հարթակներ, որոնք ոչ միայն չեն տուժել, այն նաև արձանագրել են անդիմադրելի աճ։

Համաճարակի շնորհիվ ամիսներ շարունակ ողջ աշխարհին համակարգչին գամած ֆեյսբուքին հաջողվել է ունենալ իր ՛՛carpe-diem-ը՛՛,  ոչ ավելի, ոչ պակաս քան 96% աճ՝ հիմնականում գովազդից։

Մարդիկ սոց․ կայքերից օգտվում էին, ոչ միայն այն ժամանակ, երբ տանն էին, այլ մինչև իսկ այն ժամանակ, երբ սպասում էին, որ լուսացույցի կանաչ լույսը փոխվի և անցնեն փողոցը։ Եթե մի պահ հաշվենք լուսացույցին կամ խանութում մեր հերթին սպասելու բոլոր րոպեները, ապա կկուտակվի մի ահռելի ժամանակ, որը նվիրել ենք սոց․ ցանցերի գովազդներին հետևելիս ՝ բոլորովին անվճար։ Իսկ ինչպե՞ս կարող էր ֆեյսբուքը չօգտվել մեզ գովազդը ցույց տալու այդ հիանալի հնարավորությունից։


                Հետաքրքիր է, չէ՞, թե ի՞նչ պատկեր է ստացվել մյուս աշխարհամասերում՝ ըստ Սոշլբեյքերսի։ Առաջատարը թերևս Հյուսային Ամերիկան է, ապա՝ Միջին Ասիայի երկրները, այնուհետև Լատինական Ամերիկան (+45%) և Աֆրիկան (+38%)։

Ինձ համար զարմանալի է, որ այս շարքից կարծես դուրս են մնացել Արևմտյան Եվրոպան և Ասիան՝ գրանցելով ընդամենը 19% և 12% ներկայություն Facebook-ում։

Համաճարակը, ինչ խոսք, ՛՛հրաշքներ է գործում՛՛, այս դեպքում հենց Facebook-ի համար։ Սոց․ ցանցերին էլ ի՞նչ էր հարկավոր, եթե ոչ օգտվել feed-ում մեզ պարբերաբար մատուցվողկոնտետից։   

Իսկ եթե փոքր-իչ գիտականորեն բացատրենք կատարվածը, ապա կփաստենք, որ  Covid19-ի մեկուսացումը փոխակերպել է սպառողների վարքագիծը՝ անկախ վայրից։

Մենք դիտում ենք գովազդներ, շփվում դրանց հետ, գնումներ կատարում, ինչն էլ բնականաբար գեներացնում է 96% եկամտաբերություն Ֆեսբուքի համար։

Ասում են՝ մի հաշվեք ուրիշի գումարները, բայց ախր հենց Ցուկերբերգն է փաստում այն իրողությունը, որ այսքան եկամտաբերություն դռ երբեք չէր ունեցել։

Իսկ հրաշքներ լինում՝ հատկապես ծննդյան տոների ժամանակ, երբ ընկերությունները ավելի շատ բան ունեն սպառողին առաջարկելու։ Facebook-ն էլ լավագույն տեղն էր սպառողների հետ կապի դուրս գալու համար։

2020-ի վերջում շատ ընկերություններ 56,2%-ով ավելացրել են  գովազդային արշավներին տրամադրվող ամսական բյուջեն։

Եկեք հավատանք հրաշքներին և նկատենք կովիդի բերած օգուտները։ Իսկ դուք օրվա մեջ որքա՞ն ժամանակ եք անցկացնում առցանց։ Նկատել եք ձեր ՝ որպես սպառողի վարքագծային փոփոխությունները առցանց հարթակում։

խոսենք առցանց

Եթե դեռ ունես հարցեր, առաջարկներ, կամ ուղղակի ցանկանում ես ստանալ բիզնեսի խորհրդատվություն, մի հապազիր կապ հաստատել ինձ հետ:

Թվային պրոդուկտների ներբեռնման
պլանավորման ուղեցույց

Մնացել է միայն մի քայլ։

90% Ավարտված

Որտե՞ղ այն քեզ ուղարկեմ

Մի անհանգստացիր, ես էլ չեմ սիրում սպամը:

Ստանալ Անվճար Ռեսուրսներ

Մենք ձեզ չենք սպամելու, խոստանում ենք։

BUSINESS

The landscape of digital marketing is one of endless opportunities, yet Innumerable issues, if not managed adequately. I know the struggle and that feeling of being lost is one I want to prevent you from ever experiencing.

Let's stay in touch

Subscribe for updates, special offers and more.

We will not spam you. Promise!