general-conditions - Nari Hakobian

Nari Hakobian

ԸՆԴՀԱՆՈՒՐ ՊԱՅՄԱՆՆԵՐ

Narihakobian.com-ի մատուցած ծառայություններից օգտվելը ենթադրում է սույն ընդհանուր պայմանների անվերապահ ընդունում.1․ Պայմանագրի Ընդհանուր պայմանների ընդունում և ապահովում:

Սույն պայմանագրով Դուք հայտարարում եք, որ

  • հանդիսանում եք պայմանագիր կնքելու իրավասու և 18 տարին լրացած չափահաս անձ,
  • կարդացել եք և ընդունում եք սույն ընդհանուր պայմանները:

Սույն ընդհանուր պայմանները, այսուհետ՝ «Ընդհանուր պայմաններ», կարգավորում են այն իրավական հարաբերությունները, որոնք բխում են URL www.narihakobian.com հասցեում գրանցված Նարի Հակոբյանի սեփականությունը հանդիսացող Կայքի Օգտատերերի միջև պայմանագրային գործընթացների իրականացումից: Օգտատերերն ընդունում են Ընդհանուր պայմանները հարթակի միջոցով մատուցվող որևէ ծառայությունից օգտվելու պահից սկսած: Օգտատերերը կարող են տպել և պահպանել սույն փաստաթղթի պատճենը: Ընդհանուր պայմանների վերաբերյալ հարցերի դեպքում Օգտատերերի տրամադրության տակ կլինի Նարի Հակոբյանի հեռախոսահամարը, այն է՝ 00374 93355310․

  1. Կիրառելի դրույթներ

Սույն Ընդհանուր պայմանները կարգավորվում են «Պայմանագրերի ընդհանուր պայմանների մասին» ապրիլի 13-ի 7/1998 թ., «Սպառողների և Օգտատերերի պաշտպանության մասին» հուլիսի 19-ի 26/1984 թ. ընդհանուր օրենքի, Դեկտեմբերի 17-ի 1906/1999 թթ. Թագավորի հրամանագրի դրույթների համաձայն, որոնցով կարգավորվում է Ընդհանուր պայմաններով հեռախոսային կամ էլեկտրոնային պայմանագրերի կնքումը, ինչպես նաև՝ «Անձնական տվյալների պաշտպանության մասին» դեկտեմբերի 13-ի 15/1999 թ., «Մանրածախ վաճառքի կարգավորման մասին» հունվարի 15-ի 7/1996 թ., «Տեղեկատվական հանրույթի և էլեկտրոնային առևտրի ծառայությունների մասին» հուլիսի 11-ի 34/2002թ. օրենքներով: Եթե Դուք բնակվում եք Իսպանիայից և, հետևաբար, Իսպանիայի օրենսդրության կիրառելիությունից դուրս, ապա չեք կարող Նարի Հակոբյանի ծառայությունների մատուցման կամ ապրանքների օգտագործման մասով պայմանագիր կնքել:

 

  1. Փոփոխություններ Ընդհանուր պայմաններում

Նարի Հակոբյանը կարող է Կայքում առաջարկվող ծառայությունները բարելավելու նպատակով փոփոխել Ընդհանուր պայմանները՝ նախապես տեղեկացնելով այդ մասին Օգտատերերին: Նարի Հակոբյանի Կայքում ներկայացված Ընդհանուր պայմանների փոփոխության առկայությունը մատնանշում է, որ ծանուցման վերոնշյալ պարտավորությունը կատարվել է՝ ըստ պատշաճի: Մինչ ծառայություններից օգտվելը՝ այցելուն պետք է ծանոթանա Ընդհանուր պայմաններին:

 

  1. Մտավոր սեփականություն

Nari Hakobian-ի տրամադրած նյութերի մտավոր և արդյունաբերական սեփականության իրավունքը շնորհված է Նարի Հակոբյանին և հանդիսանում է վերջինիս կամ ֆիզիկական/իրավաբանական անձանց (առկայության դեպքում տեղեկացման ենթակա) բացարձակ սեփականությունը: Որևէ ապրանք կամ ծառայություն գնելիս Նարի Հակոբյանը գնորդին չի տալիս դրանք փոփոխելու, շահագործելու, վերարտադրելու, տարածելու կամ հանրահռչակելու որևէ իրավասություն, քանի որ Նարի Հակոբյանին են շնորհված նշյալ բոլոր իրավունքները: Վերոհիշյալ իրավունքների փոխանցումը կպահանջի Նարի Հակոբյանի նախնական գրավոր համաձայնությունը:  Օգտատերը չի կարող նշված նյութերը տրամադրել երրորդ կողմերին: Մտավոր սեփականության իրավունքը տարածվում է ինչպես Nari Hakobian-ում ներառված նյութերի, այնպես էլ Կայքում առկա գրաֆիկայի, տարբերանշանների, ձևավորումների, պատկերների և աղբյուր-կոդի վրա, որն օգտագործվել է Կայքը ծրագրավորելու համար:

 

  1. Ծառայությունից օգտվելը և պարտականությունները

Նարի Հակոբյանը չի երաշխավորում ծառայությունների շարունակական հասանելիությունը, ինչպես նաև՝ պատասխանատվություն չի կրում այն հնարավոր կորստի կամ վնասի համար, որոնք ի հայտ են եկել անկախ իր կամքի՝ ֆորսմաժորային իրավիճակի կամ տվյալների փոխանցման հեռավար ցանցերում սխալների արդյունքում ծառայության անհասանելիության հետևանքով: Նարի Հակոբյանը պատասխանատվություն չի կրում նրան չպատկանող և իր վերահսկողությունից դուրս գտնվող ինտերնետային այլ էջերին արված հղումների բովանդակության համար: Օգտատերը հայտարարում է, որ տեղյակ է, որ Նարի Հակոբյանի  ծառայությունների միջոցով տրամադրված տեղեկատվությունը իրավական բնույթ չի կրում և առաջարկվում է միայն տեղեկատվական նպատակներով: Խորհրդատվական ծառայություններն առաջարկվում են տեղեկատվական նպատակներով և ունեն հստակորեն սահմանափակ ազդեցություն, քանի որ չի կատարվում փաստաթղթերի հավանական արդիականության վերանայում կամ հասանելի չէ ամբողջական և հստակ տեղեկատվությունը: Ուստի՝ սա գերակա իրավունքի ենթակա սահմանափակ կարծիք է: Խորհուրդ ենք տալիս ֆինանսական բնույթի ցանկացած որոշում կայացնելիս դիմել փաստաբանի ծառայությանը:

 

  1. Անձնական տվյալների գաղտնիություն և պաշտպանություն

Էլեկտրոնային հասցեն կամ անձնական այլ տվյալները տրամադրելով՝ Օգտատերերը թույլ են տալիս մշակել այդ տվյալները, ինչպես նաև՝ օգտագործել դրանք Նարի Հակոբյանի ծավալած գործունեության մասին հաղորդագրություններ ուղարկելու համար: Օգտատերերի տրամադրության տակ կլինի Նարի Հակոբյանի Դավիթաշեն 4/11, 58 բն Երևան, Հայաստան 0054 փոստային հասցեն, որպեսզի վերջիններս սույն համաձայնության չեղարկման պարագայում հաստատեն իրենց ինքնությունը օրինական բոլոր հասանելի եղանակներով: Սույնով Նարի Հակոբյանը հայտարարում է, որ առաջնորդվում է տվյալների պաշտպանության ընթացիկ կանոնակարգերի համաձայն, մասնավորապես՝ «Անձնական տվյալների պաշտպանության մասին» դեկտեմբերի 13-ի 15/1999 թ. օրենքի և հունիսի 11-ի 1994/1999 թթ. Թագավորի հրամանագրի, ինչը սահմանվում է վերը նշված օրենքով: Նարի Հակոբյանն Օգտատերերին տրամադրում է վերը նշված փոստային հասցեն, որպեսզի վերջիններս կարողանան իրացնել Մուտքի, Շտկման, Չեղարկման և Հակասելու գործող օրենսդրությամբ երաշխավորվող իրենց իրավունքները:

  1. Կիրառելի օրենսդրություն եվ իրավասություն

Սույն Ընդհանուր պայմանները կարգավորվում և մեկնաբանվում են՝ համաձայն Իսպանիայի թագավորությունում գործող օրենքների:

 

  1. Ծանուցումներ

Սույն Ընդհանուր պայմանների վերաբերյալ կողմերի բոլոր ծանուցումները, պահանջները, հարցումները և այլ հաղորդումները պետք է կազմվեն գրավոր կերպով: Դրանք կհամարվեն ժամանակին արված, երբ հանձնվեն առձեռն և կամ փոստային ծառայության միջոցով ուղարկվեն երկրորդ կողմի բնակության վայրի հասցեով կամ էլ՝ վերջինիս էլեկտրոնային հասցեին:

9․ Պայմանագրի կետի անվավերությունը կամ անարդունավետությունը

Պայմանագրի կետը անվավեր կամ անարդյունավետ է ճանաչվում, եթե այդպես է սահմանում սույն Ընդհանուր պայմաններում ներառված որևէ կետ:

Թվային պրոդուկտների ներբեռնման
պլանավորման ուղեցույց

Մնացել է միայն մի քայլ։

90% Ավարտված

Որտե՞ղ այն քեզ ուղարկեմ

Մի անհանգստացիր, ես էլ չեմ սիրում սպամը:

Ստանալ Անվճար Ռեսուրսներ

Մենք ձեզ չենք սպամելու, խոստանում ենք։

BUSINESS

The landscape of digital marketing is one of endless opportunities, yet Innumerable issues, if not managed adequately. I know the struggle and that feeling of being lost is one I want to prevent you from ever experiencing.

Let's stay in touch

Subscribe for updates, special offers and more.

We will not spam you. Promise!