legal-notice - Nari Hakobian

Nari Hakobian

ԻՐԱՎԱԿԱՆ ՏԵՂԵԿԱԳԻՐ

Նարի Հակոբյանի կայքը (այսուհետ՝ «Նարի Հակոբյան» կամ «Իրավատեր»)՝ https://narihakobian.com (այսուհետ՝ «Կայք») թվային մարքեթինգի և սոցիալական ցանցերի կառավարման խորհրդատվությանն առնչվող տարբեր նյութերի տարածման, ինչպես նաև՝ նշյալ ոլորտներում իրավատիրոջ մասնագիտական գործունեության առաջխաղացմանը միտված վեբ տարածք է:

Կայքը Նարի Հակոբյանի սեփականությունն է (էլ.հասցե՝nari.hakobyan@gmail.com)

ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ

Սույն իրավական տեղեկագրի նպատակն է սահմանել Կայք մուտք գործելու, Կայքում նավարկելու, ինչպես նաև՝ ընդհանուր առմամբ՝ կարգավորելու Կայքի և դրա Օգտատերերի (այսուհետ՝ «Օգտատերեր») միջև  բոլոր հարաբերությունները:

Սույնով սահմանվում է, որ կայք մուտք գործելը, կայքից օգտվելը կամ վերջինիս առաջարկած ծառայություններն ու ներկայացրած բովանդակությունը սպառելը կայքի այցելուից ենթադրում են օգտատիրոջ դերի ստանձնում: Հետևաբար, նաև՝ նրա կողմից օգտագործման համար ներկայացվող յուրաքանչյուր պայմանի անվերապահ ընդունում: Օգտագործման պայմանները, սակայն, իրենց հերթին, ըստ անհրաժեշտության՝ կարող  են ենթարկվել փոփոխության:

Հետևաբար, օգտատիրոջից պահանջվում է կայք այցելելիս յուրաքանչյուր անգամ վերընթերցել և  ծանոթանալ կայքի օգտագործման բոլոր պայմաններին, այդ թվում՝ փոփոխված և նորացված պայմաններին:

Բացի այդ՝ անհրաժեշտ է, որ օգտատերը ծանոթանա կայքի օգտագործման պայմաններին ամեն անգամ, երբ պահանջվում է նրա համաձայնությունը որոշակի բովանդակության նյութերի մասով, ինչի հետ իր համաձայնությունը նա կարող է հաստատել «Կոճակի սեղմամբ»(click-wrapagreement):

Կայքի օգտագործման պայմանների ընդունման սույն ձևը ենթադրում է, որ ընդունված կարգի համաձայն կարող են իրագործվել օգտագործման պայմանների մասնակի լրացումներ  և կամ կարող է իրականացվել Օգտագործման պայմանների ամբողջական փոփոխություն:

Կայքի օգտագործման  «Ընդհանուր պայմանները» սահմանում են  կայք մուտք գործելու, նավարկելու կարգը, ինչպես նաև՝ կայքից օգտվելու և  կայքի շահագործման բոլոր պայմանները:

Կայքի սահմանած «Օգտագործման պայմանները» խոչընդոտ չեն, որպեսզի Իրավատերն իրացնի իրեն վերապահված իրավունքը՝ կատարելու Օգտագործման պայմանների ցանկացած բնույթի փոփոխություն՝ ինչպես արդեն հրապարակած պայմաններում, այնպես էլ՝ Կայքի բովանդակության տիրույթում: Կայքի բովաանդակության  վերաբերյալ մանրամասն տեղեկությունները  կցվում են սույն տեղեկագրին՝ ներառելով  համապատասխան առանձին կետեր:

Սույն իրավական փաստաթուղթը Օգտատերերին տեղեկացնում է, թե որոնք են Կայքում առկա բովանդակության, Կայքում օգտագործված պատկերանշանների և  ապրանքանիշերի գծով նրանց իրավունքներն ու պարտականությունները: Ինչպես նաև՝ ներկայացվում են այն պարտավորությունները, որոնք կարող են  բխել Օգտատերերի կողմից տվյալ  ծառայության սպառման արդյունքում:

Սույն պայմանների խախտման, ինչպես նաև՝ պորտալի ցանկացած անպատշաճ շահագործման դեպքում Իրավատերը իրավասու է դիմելու քաղաքացիական և քրեական հետապնդման այն անհրաժեշտ գործողությունների, որոնք բխում են ՀՀ օրենքներից և Սահմանադրության պահանջներից:

ԿԱՅՔԻ ԱՌԱՐԿԱՆ ԵՎ ՆՊԱՏԱԿՆԵՐԸ

Կայքում առաջարկվող ծառայությունների, ինչպես նաև դրանցում տրամադրվող տեղեկատվության օգտագործումը  հստակ կարգավորված են սույն տեղեկագրի «Ընդհանուր պայմաններ» բաժնում սահմանված առանձին դրույթներով:

Սույն Կայքի նպատակն է թվային շուկայավարման (digital marketing) և սոցիալական մեդիայի կառավարման (social media management) խորհրդատվական նյութերի հանրահռչաակումը, ինչպես նաև՝ նշյալ ոլորտներում Կայքի Իրավատիրոջ մասնագիտական գործունեության առաջընթացը և զարգացումը խթանելը:

Այդ  նպատակի իրականացման համար Կայքն  ապահովում է Իրավատիրոջ կապը թվային շուկայավարման, սոցիալական մեդիայի կառավարման և խորհրդատվության մասնագետների հետ, տարածում է, սփռում  բազմապիսի տեղեկատվական նյութեր (տեքստեր, գրաֆիկա, գծանկարներ, ձևավորում, կոդեր, ծրագրաշար, լուսանկարներ, երաժշտություն, տեսանյութեր, հնչյուններ, շտեմարաններ, պատկերներ, արտահայտություններ,  տեղեկություններ և այլն), ինչպես նաև՝ իրականացնում է մտավոր և արդյունաբերական սեփականության մասին Եվրամիության օրենքներով և միջազգային պայմանագրերով սահմանված ցանկացած այլ գործունեթյուն https://narihakobian.com  ցանցային տիրույթում:

Կայքի բովանդակության հասանելիությունը լիովին անվճար է օգտատերերի համար, բացառությամբ այն դեպքերի, երբ առկա են հատուկ բաժիններ կամ ծառայություններ, որոնցից օգտվելը պահանջում է որոշակի ֆինանսական գանձում: Այդ մասին նախապես տեղեկացվում է օգտատիրոջը և ստացվում Օգտատիրոջ՝ շահագործման համար անհրաժեշտ համաձայնությունը: Բոլոր նման դեպքերում Օգտատերն անպայմանորեն պատշաճ կերպով մանրամասն ծանուցվում է:

Այս ամենի արդյունքում Կայքում որոշակի ծառայություններից օգտվելը կարող է առաջ բերել օգտատիրոջ կողմից  հավելյալ ձևաթղթեր լրացնելու անհրաժեշտություն, որոնց պայմաններն ու գաղտնիության կարգը հստակ են և շարադրված են՝ ըստ  ահրաժեշտության օգտագործման  նպատակին ծառայելու  համար:

Նյութերին հասանելիություն ստանալու համար պահանջվում է Օգտատիրոջ անձնական հաշվի ստեղծում Կայքի տվյալների բազայում:

Սույն հաշվի օգտագործումը հնարավորություն կտա Օգտատիրոջը մուտք գործել Իրավատիրոջ վերահսկողության տակ գտնվող ամենատարբեր հարթակներ: Իրավատիրոջ վերահսկողության տակ գտնվող այդ հարթակները, իրենց հերթին, ենթադրում են հարթակների օգտագործման համապատախան պայմաններ:

Հարթակներ մուտք գործելու  համար Օգտատերը պարտավոր է Կայքին տրամադրել անձնական ճշգրիտ և ամբողջական տեղեկություններ: Օգտատերը պարտավոր է նաև Իրավատիրոջն անհապաղ ծանուցել հարթակում անվտանգության կանոնների ցանկացած խախտման բացահայտման դեպքում և կամ չարտոնված շահագործման որևէ դեպքի տեղեկացված լինելու պարագայում:

Իրավատերը պատասխանատվություն չի կրում Կայքում առկա նյութերի ու ծառայությունների տարածման համար՝ անկախ դրանց անվճար կամ վճարովի լինելու հանգամաքից, ինչպես նաև՝ պատասխանատվություն չի կրում Օգտատիրոջ կողմից սպառման նպատակով գիտակցված տրամադրված սխալ տեղեկությունների և դրանցից բխող հետևանքների համար:

ՄՏԱՎՈՐ ԵՎ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔ

 


Նարի Հակոբյանին Օգտատերերի տված արտոնագիրը բացարձակ կամ անժամկետ  չէ, կիրառելի է բացառապես այնքան ժամանակ, որքան հրապարակված նյութը Կայքում է և  չի հեռացվել: Բացի այդ՝ արտոնագիրը կարող է ենթալիցենզավորված լինել՝ նյութն այլ Օգտատերերի ինտերնետային էջերում տեղադրելու ն արտոնելու նպատակով,և ուժի մեջ է բոլոր Օգտատերերի համար՝ յուրաքանչյուր պետության մեջ գործող իրավական համակարգին համապատասխան: Նախորդ արտոնագիրը չեղարկվում է  այն պահից, երբ Օգտատերը հեռացնում է նյութերը, ինչին հաջորդում է նշյալ  նյութերի արտոնագրերի հեռացումը:

Օգտատերերը չեն կարող պատճենել, փոփոխել, թարգմանել, հրապարակել, հեռարձակել, փոխանցել, տարածել, ցուցադրել կամ վաճառել իրենց չպատկանող վերոնշյալ նյութերը կամ այնպիսի նյութեր, որոնք մտավոր, արդյունաբերական, լուսանկարի հեղինակային կամ որևէ այլ իրավունքով շնորհված չեն իրենց, բացառությամբ այն դեպքերի, երբ առկա է Նարի Հակոբյանի հստակ թույլտվությունը և (կամ այն դեպքերի, երբ աղբյուրը, որտեղից ձեռք է բերվել նյութը, գրավոր կերպով մեջբերված է): Այն դեպքում, երբ Օգտատերը կխախտի մտավոր և արդյունաբերական սեփականության, լուսանկարի և  այլ հեղինակային  իրավունքներ կամ երրորդ անձանց որևէ այլ իրավունք, Նարի Հակոբյանը կծանուցի Օգտատիրոջն այդ խախտումների մասին անմիջապես տեղեկատվություն սանալուն պես, պահանջելով, որ Օգտատերը դադարի տեղադրել ապօրինաբար օգտգործվող նյութը, ինչպես նաև, այդ հանգամանքը նրան իրավունք է վերապահում ձեռնարկելու  համապատասխան դատական գործողություններ՝  իրավաչափ հարցումը և պնդումը անմիջապես չբավարարելու դեպքում:

Նարի Հակոբյանն այլ կայքերում հրապարակված նյութերից և ոչ մեկի հեղինակային իրավատերը չի հանդիսանում, ուստի՝ լիովին զերծ է դրանց նկատմամբ ցանկացած տիպի պատասխանատվությունից:

Օգտատերը պարտավոր է զերծ պահել Նարի Հակոբյանին երրորդ կողմերի ցանկացած պահանջներից` կապված մտավոր և արդյունաբերական սեփականության, լուսանկարի հեղինակային  իրավունքների անպատշաճ օգտագործման և դրա հետևանքների հետ և (կամ) առանց Նարի Հակոբյանի լիարժեք թույլտվության՝ այլ վայրերում Օգտատիրոջ հրապարակած նյութերի ցանկացած այլ իրավունքի  խախտման և դրա պատասխանատվության  հետ:

Եթե որևէ ֆիզիկական կամ իրավաբանական անձ հայտարարի, որ իրեն պատկանող նյութերը կրկնօրինակվել և  հրապարակվել են հարթակում այն կերպ, որ ոտնահարում են  իր մտավոր և արդյունաբերական սեփականության իրավունքների և / կամ պատվի և արժանապատվության, գաղտնիության, լուսանկարների հեղինակային կամ որևէ այլ իրավունք, ապա կարող է վերջինիս մասին տեղեկացնել մոդերատորին հարթակում գործող արագ կապի ցանկացած ուղով՝ թեմայի հատվածում նշելով՝ «Իրավունքների ոտնահարում»: Այդ  դեպքում անհրաժեշտ է տրամադրել բոլոր համապատասխան տեղեկությունները, ինչպես նաև կցել Օգտատիրոջ անձը հաստատող փաստաթղթի պատճենը:

Եթե որէ մեկը հայտարարի, որ հրապարակված նյութերը խախտում են իր մտավոր կամ արդյուաբերական սեփականության իրավունքները, ապա վերջինս պարտավոր է կապ հաստատիել Կայքի իրավատիրոջ՝ Նարի Հակոբյանի հետ և պահանջել հեռացնել վիճահարույց  նյութերը: Իրավատերը սեղմ ժամկետներում կուսումնասիրի հայտը և բողոքի իրավացիությունը հաստատվելու դեպքում անհրաժեշտորեն կբավարարի հայտատուի օրիական պահանջը: Միևնույն ժամանակ, ապրանքային նշանների կամ գրանցված ֆիրմային անվանումների կամ սեփականատիրոջ կամ երրորդ անձանց պատկանող այլ տարբերակիչ նշանների հղումներն արգելվում են օգտագործվել՝ առանց Կայքի իրավատիրոջ կամ նրանց օրինական սեփականատերերի գրավոր համաձայնության:

Ոչ մի պարագայում, եթե հակառակը չի սահմանվում, Կայք մուտք գործելը, նավարկելը կամ Կայքն օգտագործելը և դրա բովանդակությունից օգտվելն Օգտատիրոջը ոչ մի տիպի իրավունք չեն վերապահում դրանում պարունակվող տարբերակիչ նշանների նկատմամբ:

ՀՂՈՒՄՆԵՐ ԱՅԼ ԿԱՅՔԵՐԻՆ

Կայքում առաջարկվող ծառայությունները կարող են ներառել Նարի Հակոբյանին չպատկանող և նրա վերասկողությունից դուրս գտնվող այլ կայքերի հղումներ կամ հիպերհղումներ: Իրավատերը վերահսկողություն չունի երրորդ անձանց  կայքերի բովանդակության, գաղտնիության քաղաքականության կամ կայքի փորձի վրա և որևիցե պատասխանատվություն չի կրում վերջիններիս նկատմամբ: Ուստի՝ Օգտատերը պետք է առաջնորդվի նշված էջերի պայմաններով, ներառյալ այն սոցիալական ցանցերը, որոնցում կհանդպիպի https://narihakobian.com կայքի հղումը:

Օգտատերն ընդունում է և համաձայն է, որ Նարի Հակոբյանը պատասխանատվություն չի կրում այն հնարավոր կորստի կամ վնասի համար, որն Օգտատերը կարող է կրել վերոհիշյալ կայքերի կամ արտաքին հղումների,  ռեսուրսների տրամադրելիության արդյունքում:

Մյուս կողմից, Օգտատերը, որը ցանկանում է իր սեփական կայքերից հղումներ տեղադրել Կայքում, պարտավոր է հետևել ստորև բերված պայմաններին, եթե Նարի Հակոբյանի հստակ գրավոր թույլտվությամբ այլ բան չի սահմանվել: Այդ պայմաններն են.

  • Չգործադրել էջը:
  • Կիրառել բացառապես այն կայքերի նյութերի հղումները, որոնք չեն պարունակում օրենսդրությանը, բարոյականությանը կամ հասարակական կարգին հակասող գաղափարախոսություն և կամ չեն դրսևորում Նարի Հակոբյանի գաղափարներին հակասող դիրքորոշում:
  • Չկիրառել այնպիսի կայքերի հղումներ, որոնք մոլորեցնում կամ ապակողմորոշում են Օգտատիրոջը https://narihakobian.com կայքի տեղեկատվության, ապրանքային կամ տարբերակիչ նշանների ծագման հարցում:

ՏԱՐԱԲՆՈՒՅԹ ԱԼԻՔՆԵՐԻ ՀՂՈՒՄՆԵՐ

Իրավատերը ոչ մի պարագայում չի փոխանցում իր Օգտատերերի վերաբերյալ որևէ անձնական տեղեկատվություն Facebook, Twitter կամ հընթացս ներառվող այլ սոցիալական ցանցերում, որոնց նպատակը սահմանված է ինչպես սույն Օգտագործման ընդհանուր պայմաններով, այնպես էլ Կայքի գաղտնիության քաղաքականությամբ:

Այս իմաստով, բոլոր այն տեղեկությունները, որոնք Օգտատերը կցանկանա տրամադրել այդ հարթակներին, կլինի միայն վերջինիս պատասխանատվության տակ, և որը չի ենթադրում Իրավատիրոջ մասնակցություն:

 

ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՑԱՆՑԵՐՈՒՄ ԱՆՁՆԱԿԱՆ ԷՋԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ

Օգտագործման ընդհանուր պայմանների սույն տեղեկագրի միջոցով Իրավատերը ցանկանում է Կայքի գրանցված թիրախային Օգտատերերին ծանոթացնել իրենց իրավունքներին և պարտականություններին, երբ նրանք կայցելեն Facebook, Twitter և կամ ցանկացած այլ նմանատիպ սոցիալական ցանց՝  իրենց անձնական էջեր:

Ինչպես նաև՝ այս եղանակով Իրավատերը տեղեկացնում է Օգտատերերին նրանց անմիջական իրավունքների և պարտականությունների մասին`կապված սոցիալական պրոֆիլների միջոցով տրամադրվող նյութերի բովանդակությանը, օգտագործված լոգոների և ապրանքային նշանների, ինչպես նաև տվյալ ծառայության հետ կապված պատասխանատվության հարցերի, որոնք կարող են առաջ գալ Կայքի շահագործման ընթացքում:

Միևնույն ժամանակ, Իրավատերը Օգտատերերին տեղեկացնում է սոցիալական ցանցերում նրանց անձնական էջերի, պատկերանշանների և օգտագործված ապրանքանիշերի բովանդակության ոլորտում վերջիններիս իրավունքների և պարտավորությունների մասին, մասնավորապես նաև այն պարտավորությունների, որոք կարող են բխել սոցիալական ցանցերի ծառայություններից օգտվելու  արդյունքում:

Իրավատերը չի պարտավորվում տեղեկացնել Օգտատերերին նրանց մեկնաբանությունների ու հրապարակումների խմբագրման կամ փոփոխման ենթակա լինելու մասին: Այնուամենայնիվ, Իրավատերը կարող է նախազգուշացնել և համապատասխան միջոցներ ձեռնարկել ՝ արգելափակելու կամ հեռացնելու այն Օգտատերերին, որոնք բազմիցս անպատշաճ բովանդակության  նյութեր են տարածում: Մեկից ավելի առիթներով վերը նշված վարքագիծ դրսևորած, նախկինում արգելափակված կամ սոցիալական ցանցի ծառայությունից հեռացված Օգտատերերի նկատմամբ կարող է կիրառվել սոցիալական-անձնական  պրոֆիլն օգտագործելու, ինչպես նաև՝ առհասարակ տվյալ  Կայք մուտք գործելու արգելք՝ անորոշ ժամկետով:

Բացի այդ՝ Նարի Հակոբյանը չի երաշխավորում երրորդ անձանց սոցիալական պրոֆիլում կամ դրան կից ցանկացած այլ կայքում հրապարակած նյութի ճշմարտացիությունը, հուսալիությունը, արդիականությունը և ամբողջականությունը: Նարի Հակոբյանը պատասխանատվություն չի կրում https://narihakobian.com կայքի կողմից չշահագործվող այլ կայքերի բովանդակության համար:Սոցիալական մեդիայիում Նարի Հակոբյանի անձնական էջերի միջոցով տրամադրված տեղեկատվությունը չի կարող նույնկան լինել https://narihakobian.com— ում տրամադրված մասնագիտական խորհրդատվության հետ:

Օգտատերերը պետք է դիմեն իրենց համապատասխան մասնագիտականխորհրդատվության՝ առաջնորդվելով իրենց կարգավիճակով և մասնագիտական առանձնահատկություններով, խորհրդակցել էջը կազմող մասնագետների հետ՝ ձեռնարկված միջոցառումներից առավելագույն արդյունավետություն քաղելու համար: Օգտատերը, Կայքի սոցիալական պրոֆիլին հետևելուն պես, իրեն հասանելի ալիքների միջոցով կարող է տեղադրել մեկնաբանություններ, հղումներ, նկարներ և լուսանկարներ կամ ցանկացած այլ բնույթի նյութեր, որոնք չեն հակասում տրված սոցիալական ցանցի պայմաններին: Օգտատերը, նման բոլոր դեպքերում պետք է լինի նյութի սեփականատերը, ունենա մտավոր սեփականության իրավունք կամ ազդագիր՝ իր երրորդ անձանց միջև համաձայնության մասին: Իրավատերը որևէ պատասխանատվություն չի կրում վերը շարադրված կետի պահանջները այլոց կողմից չկատարելու մասով:

Օգտատերը, որը որոշում է Կայքի սոցիալական պրոֆիլում որևէ նյութ հրապարակել, պետք է գիտակցի, որ իր գրառումները հասանելի և, հետևաբար, հայտնի կլինեն այլ Օգտատերերի, ուստի՝ հրապարակած նյութերի, ինչպես նաև՝ նրանց գաղտնիությանն առնչվող հետևանքների բացարձակ պատասխանատուն միայն ինքը՝ Օգտատերն է:

Խստիվ արգելվում է Կայքի սոցիալական պրոֆիլում հրապարակել ցանկացած գրառում, որը խախտում է օրենքը, բարոյականությունը կամ հասարակական կարգը՝լինի նյութի թե նկարի հեղինակային իրավունքի սահմաններում: Նման դեպքերում Նարի Հակոբյանն իրեն իրավունք է վերապահում հեռացնել տեղադրված նյութի բովանդակությունը և անհրաժեշտության դեպքում՝ օրինական կերպով պահանջել նշված անպատշաճ  նյութերը տեղադրած Օգտատիրոջ մշտական արգելափակումը:

Իրավատերը կարող է օգտագործել սոցիալական մեդիայի իր անձնական էջերը՝ սեփական արտադրանքն ու ծառայությունները գովազդելու նպատակով: Յուրաքանչյուր առևտրային որոնման ուղիղ գործողություն, որտեղ անհրաժեշտ կլինի օգտագործել Իրավատիրոջ կոնտակտային տվյալները (սոցիալական ցանցի անձնական էջը, էլ. փոստը), պետք է իրականանա LOPD և LSSI-CE իրավաբանական պահանջներին համապատասխան:

Կայքի առաջարկությունների բաժնում այլ Օգտատերերի գործունեությանը ծանոթացնելու նպատակով նրա սոցիալական պրոֆիլները մեկ այլ Օգտատերերին խորհուրդ տալը գովազդ չի համարվի:

Իրավատերը չի թույլատրում Կայքում հղում ստեղծել այն էջերից, որոնք պարունակում են օրենքներին, բարոյականությանը կամ հասարակական կարգին հակասող նյութեր, դրույթներ, թեզեր, գաղափարներ:

ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԿԱՆՈՆՆԵՐ

Արգելվում է անօրինական կամ չարտոնված եղանակով Կայք մուտք գործել կամ Կայքն օգտագործել՝ լինեն դրանք տնտեսական թե ոչ տնտեսական նպատակներով, և հետևաբար՝ տնտեսական և ոչ տնտեսական օգտագործման բացարձակ պատախանատուն Օգտատերն է:

Օգտատիրոջ կողմից այդ պարտավորությունների խախտումը կարող է հանգեցնել Իրավատիրոջ համապատասխան դատական գործողությունների ձեռնարկմանը և վերջինիս իրավունքների կամ պարտականությունների իրացման պահանջին, ինչի արդյունքում իրավախախտ Օգտատիրոջ հաշիվը կարող է հեռացվել կամ արգելափակվել: Եթե Օգտատերը չի դադարեցնում նշյալ գործունեությունը, Իրավատերն իրեն իրավունք է վերապահում ձեռնարկել անհրաժեշտ իրավական-դատական  գործողություններ:

Բացի այդ՝ տեղեկացնում ենք, որ այն պահից ի վեր, երբ Օգտատերը կներգրավվի Կայքի ալիքներից որևէ մեկում, Կայքի մյուս Օգտատերերը կկարողանան մուտք գործել և օգտագործել Օգտատիրոջ տեղադրած  բոլոր նյութերը: Իրավատերը չի կարող վերահսկել, թե ինչպես են այլ մարդիկ օգտագործում այդ նյութերը, հետևաբար՝ Իրավատերը պատասխանատվություն չի կրում վերջիններիս օգտագործման  համար:

Ուստի՝ խորհուրդ է տրվում չհրապարակել այնպիսի տվյալներ, որոնք վտանգի տակ են դնում Օգտատիրոջ անվտանգությունն ու գաղտնիությունը:

Կայքը անվտանգ մթնոլորտը պահպանելու և իր Օգտատերերին պաշտպանելու նպատակով խստիվ արգելում է տեղադրել այնպիսի նյութեր, որոնք  հակասում են օրենքին, բարոյականությանը,  հասարակական կարգին և հանրային անվտանգությանը:

ՀՐԱՊԱՐԱԿՎԱԾ ՆՅՈՒԹԵՐ

Իրավատերն իրեն իրավունք է վերապահում ինչպես հրապարակումից առաջ, այնպես էլ հրապարակումից հետո ստուգել նյութերը, որոնք Օգտատերերը մտադիր են հրապարակել Կայքում՝ առանց ստանձնելու որևէ պատասխանատվություն նշված դիտարկման կամ խմբագրման համար: Իրավատերը որևէ պատասխանատվություն չի կրում Օգտատիրոջ հրապարակած նյութի կամ հրապարակած նյութի առնչությամբ Օգտատիրոջ գործողությունների համար, ինչպես նաև՝ նա պարտավոր չէ փոխել կամ հեռացնել Օգտատիրոջ ոչ պատշաճ նյութերը:

Օգտատերը հարթակում իր հրապարակած նյութի և դրա միջոցով փոխանցած ցանկացած բովանդակության նյութի և տեղեկատվության բացարձակ պատասխանատուն է: Վերջինս նաև պատասխանատու է այն բոլոր կապերի համար, որոնք նա պահպանում է այլ Օգտատերերի հետ, եթե այդպիսիք  առկա  են:

Բացի այդ՝ Օգտատերը ստանձնում է պատասխանատվություն հարթակում հրապարակելու այնպիսի նյութեր և դրանց միջոցով այլ Օգտատերերին փոխանցված այնպիսի բովանդակության նյութեր կամ տեղեկատվություն, որոնք չեն հակասում անձնական տվյալների պաշտպանության գործող բոլոր օրենքներին՝ այդ թվում՝ պարտավորվում է ձեռք բերել անհրաժեշտ թույտվություն, բոլոր այն դեպքերում, որպիսիք կպահանջի LOPD կանոնակարգը:

Վերոնշյալ   պահաջըը պետք է իրականանա Սահմանադրությամբ սահմանված խոսքի ազատության իրավունքի շրջանակներում՝ չխախտելով հրապարակված նյութի նկատմամբ Իրավատիրոջ տրամաբանական վերահսկողությունը, ինչը ոչ մի դեպքում չի կարող ներառել այնպիսի հարցեր, որոնց մասին նա հնարավորություն չի ունեցել տեղեկանալ:

Օգտագտերերը չեն կարող, բացառությամբ Օգտագործման ընդհանուր այս պայմաններում նախատեսված այլ դեպքերի, պատճենել, փոփոխել, թարգմանել, հրապարակել, հեռարձակել, փոխանցել, տարածել, ցուցադրել կամ վաճառել այնպիսի նյութեր, որոնք իրենց չեն պատկանում կամ որոնց նկատմամբ նրանք  չունեն մտավոր, արդյունաբերական սեփականության, լուսանկարի հեղինակային կամ  որևէ այլ իրավունք՝ առանց վերջիններիս սեփականատերերի կամ Նարի Հակոբյանի արտոնագրած գործակալների՝ գրավոր նախնական համաձայնության: Բոլոր այն նյութերի իրավունքները, որոնք ենթակա չեն հեղինակայի իրավուքի շնորհման, վերագրվում են Իրավատիրոջը:

Նարի Հակոբյանը Կայքում հրապարակված և արտաքին Օգտատերերից չվերցված նյութերի մտավոր և արդյունաբերական սեփականության իրավունքի կրողն է, որը չի հակասում տարբեր նյութերի հեղինակների հետ կնքված ներքին պայմանագրերին:

Եթե որևէ Օգտատեր մտադիր է հրապարակել հատուկ տեսակի նյութ՝ որպես հեղինակ, ապա պետք է վերջինիս մասին տեղեկացնի Իրավատիրոջը, որը կարող է իրեն իրավունք է վերապահել հաստատելու կամ մերժելու նման նյութի հրապարակումը: Իրավատերն ազատված է հեղինակային իրավունքի կանոնների խախտման համար ցանկացած տիպի պատասխանատվությունից, եթե Օգտատերն ի վերջո հրապարակի այն:

ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆ
Իրավատերը չի կարող երաշխավորել կայքի բացարձակապես ամբողջ տեղեկատվության կամ ծառայությունների, ինչպես նաև դրանց միջոցով հասանելի փաստաթղթերի հուսալիությունը, օգտակարությունը, արդյունավետությունը կամ արդիականությունը: Հետևաբար, Իրավատերը չի երաշխավորում և չի պարտավորվում Կայքի բովանդակության շտեմարանի շարունակականության և էջի խոցելիության հարցերում՝ չնայած այն հանգամանքին, որ Իրավատերը հայտարարում է, թե իր հնարավորությունների սահմաններում ձեռնարկել է բոլոր անհրաժեշտ միջոցառումները`Կայքի աշխատանքը երաշխավորելու և համակարգի սխալները առ նվազագույնը հասցնելու համար` ինչպես տեխնիկական, այնպես էլ՝ բովանդակային առումներով:

Իրավատերը չի կարող երաշխավորել Կայքի միջոցով երրորդ անձանց տրամադրած նյութերի օրինականությունը, հուսալիությունը և օգտակարությունը: Եթե Օգտատիրոջը հասանելի լինի օրենքին հակասող կամ երրորդ անձանց իրավունքների խախտման որևէ ապօրինի, արգելված նյութի առկայության մասին տեղեկատվություն, ապա Օգտատերը անհապաղ պետք է տեղեկացնի այդ մասին Իրավատիրոջը, որպեսզի վերջինս դա կանխելու նպատակով կարողանա համապատասխան միջոցներ ձեռնարկել:

Իրավատերը պատասխանատվություն չի կրում Կայքի այլ աղբյուրներից սերող նյութերի, ինչպես նաև՝ Կայքում հղում արված այլ հարթակների տեղեկատվության ճշմարտացիության, ամբողջականության կամ  արդիականության հարցերում: Բացի այդ՝  Իրավատերը պարտավոր  չէ տեղյակ լինել համացանցային տիրույթում առկա Կայքին արված բոլոր հղումների մասին: Իրավատերը  պատասխանատվություն չի կրում այն հավանական վնասների համար, որոնք կարող են ստացվել նշյալ աղբյուրների շահագործումից:

ԳԱՂՏՆԻՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ

Կայքի գաղտնիության քաղաքականությանը կարող եք ծանոթանալ հետևյալ հղմամբ՝Գաղտնիության քաղաքականության հղումը:

ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՒՄ

Կայքին իրավունք է վերապահվում կատարել իր կարծիքով անհրաժեշտ խմբագրումները հարթակներում և իրավական տեղեկագրում`առանց նախնական ծանուցման: Կայքը կարող է փոփոխել, ջնջել կամ լրացնել՝ ինչպես Կայքում առկա նյութերն ու ծառայությունները, այնպես էլ՝ դրանց ներկայացման եղանակները:

ԲԱՑԱՌՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔ

Իրավատիրոջն իրավունք է վերապահվում իր կամ երրորդ անձանց կամքով՝ առանց նախնական ծանուցման, մերժել կամ չեղարկել սույն Իրավական տեղեկագրի պայմանները խախտած Օգտատերերի հարթակ և ծառայություններ մուտք գործելը:

ԿԻՐԱՌԵԼԻ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԻՐԱՎԱՍՈՒԹՅՈՒՆ

Կայքի և Օգտատիրոջ միջև հարաբերությունները կարգավորվում են ՀՀ-ում գործող օրենքներով, իրավական ակտերով, Սահմանադրությամբ, միջազգային պայմանագրերով և բոլոր վեճերը կլուծվեն ՀՀ դատական ատյանների միջոցով:

Թվային պրոդուկտների ներբեռնման
պլանավորման ուղեցույց

Մնացել է միայն մի քայլ։

90% Ավարտված

Որտե՞ղ այն քեզ ուղարկեմ

Մի անհանգստացիր, ես էլ չեմ սիրում սպամը:

Ստանալ Անվճար Ռեսուրսներ

Մենք ձեզ չենք սպամելու, խոստանում ենք։

BUSINESS

The landscape of digital marketing is one of endless opportunities, yet Innumerable issues, if not managed adequately. I know the struggle and that feeling of being lost is one I want to prevent you from ever experiencing.

Let's stay in touch

Subscribe for updates, special offers and more.

We will not spam you. Promise!