Երկրներ, որոնք ամենաքիչն են հանդուրժում առցանց գովազդը - Nari Hakobian

Nari Hakobian

Երկրներ, որոնք ամենաքիչն են հանդուրժում առցանց գովազդը

image 7

Եկեք մի պահ անկեղծանանք․ գրեթե անհնար է գտնել որևէ մեկին, ով բնավ չի նյարդայնանում, երբ ֆիլմի ամենահետաքրքիր պահին, այն հանկարծ ընդհատվում է գովազդով….։  Կարծես արդեն սպասում ես, որ գլխավոր հերոսը փրկելու է աշխարհը օրինակ՝ covid19-ից, մեկ էլ հանկարծ սկսվում է կարծես չդադարող գովազդների մղձավանջ՝ մեկը մյուսի ետևից։

Ինչևէ, եկեք մի պահ մոռանանք այդ նյարդայնացնող զգացումը և մի քանի փաստ արձանագրենք աշխարհում գովազդի հանդեպ առկա վերաբերմունքի մասին։

Ըստ բրիտանական SurfShark ցանցային օպերատորի ուսումնասիրության` գովազդը արգելափակող ծրագրեր ամենահաճախ փնտրող օգտատերերը բնակվում են հենց եվրոպական երկրներում։

Եթե վստահենք վիճակագրությանը, ապա ըստ օգտատերերի քանակի՝ առաջին տեղում կհայտնվի ԱՄՆ-ն, երկրորդում՝ Ֆրանսիան, իսկ երրորդում՝ Բրազիլիան։ Դեռ ավելին, պարզվում է, որ ֆրանսիացի մտավորականները գովազդը համարում են կործանարար երկրի մշակութային զարգացման համար։

Բայց իհարկե բոլորը չէ, որ  արգելափակում են գովազդները և անդադար նյարդայնանում դրանց ներկայությունից։ Կա նաև մեդալի հակառակ կողմը՝ մարդիկ, ում համար միևնույն է դրա գոյությունը, չէ որ նրանք ոչ միայն կարող են ժամերով գովազդներ նայել, այլ պարբերաբար մտապահել դրանք։

Իսկ այժմ եկեք պարզենք, թե ովքեր են համեմատաբար ավելի հանդուրժող երկրները։


Համաշխարհային հետազոտություները ցույց են տալիս, որ, որ Աֆրիկայում և Օվկիանիայում ամենաքիչն են նյարդայնանում գովազդներից։ Այս շարքում ոսկե մեդալակիրը թերևս Նիգերիան է, որտեղ 100 հազար օգտատերեր միայն մեկ անգամ են փնտրել “ad blocker” (գովազդ արգելափակող) բառը Գուգլի որոնողական համակարգում։ Մյուս պատվավոր տեղերը զբաղեցնում են Թունիսը, Մարոկկոն և Նոր Զելանդիան, որոնք համեմատաբար հարմարվել են գովազդների ներկայությանը, լիովին հանդուրժում են դրանք առանց  արգելափակման անհրաժեշտության։

Այո, երկրները, ինչպես կարծիքները՝ լինում են տարբեր, երբեմն նույնիսկ հակասական ու գալիս է մի պահ, որ կարծես հասկանում ես, որ Գովազդից Պրծում Չկա․․․որքան էլ, որ մենք դա ցանկանանք, այն մեզ հետ է  24/7։ Իսկ դու ե՞րբևէ հասցրել ես այնքան նյարդայնանալ գովազդից, որ ստիպված լինես փնտրել այն արգելափակող ծրագիր  (ad blocker)։

խոսենք առցանց

Եթե դեռ ունես հարցեր, առաջարկներ, կամ ուղղակի ցանկանում ես ստանալ բիզնեսի խորհրդատվություն, մի հապազիր կապ հաստատել ինձ հետ:

Թվային պրոդուկտների ներբեռնման
պլանավորման ուղեցույց

Մնացել է միայն մի քայլ։

90% Ավարտված

Որտե՞ղ այն քեզ ուղարկեմ

Մի անհանգստացիր, ես էլ չեմ սիրում սպամը:

Ստանալ Անվճար Ռեսուրսներ

Մենք ձեզ չենք սպամելու, խոստանում ենք։

BUSINESS

The landscape of digital marketing is one of endless opportunities, yet Innumerable issues, if not managed adequately. I know the struggle and that feeling of being lost is one I want to prevent you from ever experiencing.

Let's stay in touch

Subscribe for updates, special offers and more.

We will not spam you. Promise!