Ինչ ասել է բրենդի դեսպան կամ ի՞նչ առավելություններ նա կտա ձեր բիզնեսին - Nari Hakobian

Nari Hakobian

Ինչ ասել է բրենդի դեսպան կամ ի՞նչ առավելություններ նա կտա ձեր բիզնեսին

Rectangle 195

Հավաբանար բոլորիս ծանոթ է բրենդի դեսպան կամ ներկայացուցիչ կոչմանը,  ասել է թե մարդ, ով ներկայացնում է բրենդի տեսլականը մեդիա արշավներում, բայց արդյոք այդ մասին մեր պատկերացումները համընկում են։

Դե ինչ, եկեք պարզենք՝ ով է բրենդի դեսպանը, քանի որ շատ հաճախ այն նույնականացնում են հենց “influencer” ների հետ, թեև կան մի շարք հստակ տարբերություններ։

  • Բրենդի դեսպանը պետք է ներկայացնի ձեր ընկերության բրենդը և ունենա  երկարաժամկետ նպատակ։ Հետևաբար պետք է դառնա ձեր բրենդի քայլող գովազդը ամեն ստեղծված հնարավորության դեպքում պատմելով ձեր պրոդուկտի մասին։ Բնավ պարտադիր չէ, որ նա լինի հայտնի մարդ, բայց կարևոր է, որ ի սրտե խոսի ձեր  պրոդուկտի մասին։
  • Ի տարբերություն բրենդի դեսպանի, Influencer -ը ունի իր անհատական աշխատանքային միջավայրը, որտեղ ձեր բրենդի օրինակով գովազդում է որևէ պրոդուկտ՝ օգտագործելով իր ունեցած համբավը լսարանի առջև։ Համագործակցությունը Influencer -ի հետ կարող է լինել կարճաժամկետ, կամ նույնիսկ մեկանգամյա, մինչդեռ բրենդի դեսպանի հետ այն գրեթե մշտական է։ Influencer ների մասին դեռ կհասցնենք խոսել, բայց եկեք չմոռանանք՝ ինչի համար ենք այսօր հավաքվել։

Եկեք ավելի մանրամասն խոսենք այն մասին թե ինչ կտա բրենդի դեսպանը ձեր ընկերությանը։  

  1. Ավելի շատ վստահություն եւ բրենդի ճանաչելիություն


21-րդ դարի բազմաբրենդ շուկայում գնալով էլ ավելի է դժվարանում գնորդի վստահությունը և հավատարմությունը շահելը։ Բրենդի դեսպանը թերևս այն մարդն է, ով ստեղծում է հստակ պատկերացում ոչ միայն այն մասին, թե ձեր ապրանքն ինչ է, այլ նաև այն մասին, ինչ այն ՉԷ։

Հետևաբար, բրենդի դեսպանը դառնում է ձեր պրոդուկտի հանդեպ կոնկրետ մոտեցումների ձևավորող կամ դիզայներ, ում հաջողվում է լսարանին համախմբել ձեր գաղափարի շուրջ։ Չէ, ոչր մարդիկ ավելի շուտ կվստահեն նրան, ու մճանաչում են, քան հակառակը։  Ըստ վերջերս կատարված հետազոտությունների ՝ մարդկանց 92%-ը ավելի հակված է վստահել իր շփման շրջանակներում հայտնի դարձած բրենդի, քան որևէ ավանդական գովազդային արշավի արդյունքում տեսածին կամ լսածին։

  • Մատչելիություն

Ի տարբերություն գովազդային արշավների՝ բրենդի դեսպանի ամսական վճարը շատ ավելի մատչելի է և արդյունավետ, քան օրինակ՝ օրինակ վճարվող գովազդային հարթակներում գովազդ միացնելը։ Շատ դեպքերում՝ նույնիսկ ձեր թիմակիցները կամ աշխատողները կարող են դառնալ բրենդի  դեսպան, իսկ ձեր գրասենյակը՝ դեսպանատուն։ Վերջինը, իհարկե, կատակ էր, բայց միևնույնն է բրենդի դեսպան շատ ավելի քիչ ծախսատար է, քան գովազդը։

  • Գործատուի կերպարի բարելավում եւ որակյալ թեկնածուների հոսք

Իրականում, բրենդի դեսպանը կարող է օգնել աշխատաշուկայում բրենդի դիրքավորմանը։ Միայն պատկերացրեք, եթե ձեր աշխատակիցները շարունակ խոսեն ձեր բրենդի մասին իրենց ընկերների շրջանում, ապա որքան մեծ կլինի դրա արդյունքը, որքան ավելի ճանաչված լինի ձեր բրենդը շուկայում, և որքան ավելի հրապուրիչ տաղանդներ ներգրավվելու տեսանկյունից։

Իսկ դուք երբևէ օգտագործել եք բրենդի դեսպանի ռազմավարությունը՝ ձեր բրենդի առաջխաղացման համար:

խոսենք առցանց

Եթե դեռ ունես հարցեր, առաջարկներ, կամ ուղղակի ցանկանում ես ստանալ բիզնեսի խորհրդատվություն, մի հապազիր կապ հաստատել ինձ հետ:

Թվային պրոդուկտների ներբեռնման
պլանավորման ուղեցույց

Մնացել է միայն մի քայլ։

90% Ավարտված

Որտե՞ղ այն քեզ ուղարկեմ

Մի անհանգստացիր, ես էլ չեմ սիրում սպամը:

Ստանալ Անվճար Ռեսուրսներ

Մենք ձեզ չենք սպամելու, խոստանում ենք։

BUSINESS

The landscape of digital marketing is one of endless opportunities, yet Innumerable issues, if not managed adequately. I know the struggle and that feeling of being lost is one I want to prevent you from ever experiencing.

Let's stay in touch

Subscribe for updates, special offers and more.

We will not spam you. Promise!