Ինչ ասել է բրենդի դեսպան կամ ի՞նչ առավելություններ նա կտա ձեր բիզնեսին - Nari Hakobian

Հավաբանար բոլորիս ծանոթ է բրենդի դեսպան կամ ներկայացուցիչ կոչմանը,  ասել է թե մարդ, ով ներկայացնում է բրենդի տեսլականը մեդիա արշավներում, բայց արդյոք այդ մասին մեր պատկերացումները համընկում են։

Դե ինչ, եկեք պարզենք՝ ով է բրենդի դեսպանը, քանի որ շատ հաճախ այն նույնականացնում են հենց “influencer” ների հետ, թեև կան մի շարք հստակ տարբերություններ։

Եկեք ավելի մանրամասն խոսենք այն մասին թե ինչ կտա բրենդի դեսպանը ձեր ընկերությանը։  

  1. Ավելի շատ վստահություն եւ բրենդի ճանաչելիություն


21-րդ դարի բազմաբրենդ շուկայում գնալով էլ ավելի է դժվարանում գնորդի վստահությունը և հավատարմությունը շահելը։ Բրենդի դեսպանը թերևս այն մարդն է, ով ստեղծում է հստակ պատկերացում ոչ միայն այն մասին, թե ձեր ապրանքն ինչ է, այլ նաև այն մասին, ինչ այն ՉԷ։

Հետևաբար, բրենդի դեսպանը դառնում է ձեր պրոդուկտի հանդեպ կոնկրետ մոտեցումների ձևավորող կամ դիզայներ, ում հաջողվում է լսարանին համախմբել ձեր գաղափարի շուրջ։ Չէ, ոչր մարդիկ ավելի շուտ կվստահեն նրան, ու մճանաչում են, քան հակառակը։  Ըստ վերջերս կատարված հետազոտությունների ՝ մարդկանց 92%-ը ավելի հակված է վստահել իր շփման շրջանակներում հայտնի դարձած բրենդի, քան որևէ ավանդական գովազդային արշավի արդյունքում տեսածին կամ լսածին։

Ի տարբերություն գովազդային արշավների՝ բրենդի դեսպանի ամսական վճարը շատ ավելի մատչելի է և արդյունավետ, քան օրինակ՝ օրինակ վճարվող գովազդային հարթակներում գովազդ միացնելը։ Շատ դեպքերում՝ նույնիսկ ձեր թիմակիցները կամ աշխատողները կարող են դառնալ բրենդի  դեսպան, իսկ ձեր գրասենյակը՝ դեսպանատուն։ Վերջինը, իհարկե, կատակ էր, բայց միևնույնն է բրենդի դեսպան շատ ավելի քիչ ծախսատար է, քան գովազդը։

Իրականում, բրենդի դեսպանը կարող է օգնել աշխատաշուկայում բրենդի դիրքավորմանը։ Միայն պատկերացրեք, եթե ձեր աշխատակիցները շարունակ խոսեն ձեր բրենդի մասին իրենց ընկերների շրջանում, ապա որքան մեծ կլինի դրա արդյունքը, որքան ավելի ճանաչված լինի ձեր բրենդը շուկայում, և որքան ավելի հրապուրիչ տաղանդներ ներգրավվելու տեսանկյունից։

Իսկ դուք երբևէ օգտագործել եք բրենդի դեսպանի ռազմավարությունը՝ ձեր բրենդի առաջխաղացման համար:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով