Ողջույն, Ես Նարին եմ՝
թվային բիզնեսի փոխակերպման քո խորհրդատուն
Իմ պատմությունը
Իմ պատմությունը
Իմ մասնագիտական ուղին մեկնարկեց 2008-ին, երբ դեռ ապագա ԼԵԶՎԱԲԱՆՍ պիտի աներ իր առաջին քայլերը Բրիտանական Խորհրդում որպես project management-ի մասնագետ: Սակայն 1 տարի անց հասկացա, որ դեռ չէի հագեցրել ուսման հանդեպ ծարավս և պիտի բռնեի եվրոպագետ դառնալու իմ ճանապարհը:


Ճանապարհ, որն ինձ տարավ Բիլբաո` Իսպանիա, որպես Erasmus Mundus ծրագրի կրթաթոշակիր և ապագա եվրոպագետ: 2011-ին` 2 տարի անց բացահայտեցի Բասկերի երկիրը և հատկապես այն, որ մենք և բասկերը ունենք անթիվ-անհամար ընդհանրություններ…
Մինչ 2017-ը` հասցրել էի ձեռք բերել միջազգային փորձառություն թվային մարքեթինգում, աշխատել Եվրոպայի և Լատինական Ամերիկայի 100-ավոր փորձագետների հետ, ձեռք բերել այնպիսի հմտություններ, որոնք պետք է սկիզբ դնեին իմ նոր մեկնարկին` որպես ԹՎԱՅԻՆ ՄԱՐՔԵԹԻՆԳԻ ԽՈՐՀՐԴԱՏՈՒ։


Եվ 2018-ին ես հայտնվեցի այնտեղ, որտեղ ամենաքիչն էի հավատում, որ երբևէ կհայտնվեի` Google ընկերությունում` որպես Google ads խորհրդատու: 3 տարի շարունակ հսկայական փորձ ձեռք բերելով նման մեծ ընկերությունում, ես հասկացա, որ որքան ավելի մեծ են մարտահրավերները, նույնքան ավելի մեծ են սպասվող ձեռքբերումները…
2020-ին, երբ արդենն….Սակայն, որքան ավելի շատ էի առնչվում բիզնեսի հետ, այնքան ավելի ու ավելի էի զգում մարդկանց հետ իրական շփման կարիքը։ Հենց այդ ժամանակ էր, որ բացահայտեցի քոուչինգը և հասկացա, որ գտել եմ ինձ հուզող հարցերի բանալին…
Որոշեցի բռնել պրոֆեսիոնալ ՔՈՈՒՉ դառնալու ուղին Բարսելոնայի EDPYN ակադեմիայում, որից հետո անցա մի շարք այլ մասնագիտացումներ` Երջանկության Գլխավոր Մենեջեր (CHO)` Future of People Academy-ում: Քոուչինգը դարձավ մարդկանց ներքին ձայնը լսելու մի գործիք, որի շնորհիվ հիմնադրեցի Business Transformers Group ընկերությունը:


2021-ին` մարդկանց և բիզնեսի ‘’կյանք-ը’’ փոխակերպման ճանապարհին կամա թե ակամա դարձա ԹՎԱՅԻՆ ՓՈԽԱԿԵՐՊՄԱՆ ՓՈՐՁԱԳԵՏ և Եվրոպական Զարգացման և Վերակառուցման Բանկի (EBRD) հրավերով որոշեցի օգնել բիզնես խորհրդատուներին թվայնացնել բիզնես իրականությունը:
Այդ ճանապարհին ծնվեց կյանքիս լավագույն նախագծերից մեկը` Digital Experts Academy-ն, նախագիծ, որը պիտի օգներ մարդկանց` գիտելիքը, հմտությունը և փորձը դարձնել թվային պրոդուկտ:
2022-ից ես ունեմ իմ երազած իրականությունը, որտեղ օգնում եմ մարդկանց գտնել իրենց ամենամեծ ԻՆՉՈՒ-Ն: Եվ հիմա, պատրաստ եմ օգնել քեզ `բիզնեսում, թե կյանքում գտնել քեզ հուզող հարցերի պատասխանները: Դե ինչ, խոսենք:

Հետաքրքիր փաստեր իմ մասին
Եթե դեռ ունես հարցեր, առաջարկներ, կամ ուղղակի ցանկանում ես ստանալ բիզնեսի խորհրդատվություն, մի հապազիր կապ հաստատել ինձ հետ:
Եթե դեռ ունես հարցեր, առաջարկներ, կամ ուղղակի ցանկանում ես ստանալ բիզնեսի խորհրդատվություն, մի հապազիր կապ հաստատել ինձ հետ: