Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ անկախ այն բանից, որ 2020-ին բիզնեսների գրեթե ճնշող մեծամասնությունը տուժել է Covid19-ից, կան նաև հարթակներ, որոնք ոչ միայն չեն տուժել, այն նաև արձանագրել են անդիմադրելի աճ։
Համաճարակի շնորհիվ ամիսներ շարունակ ողջ աշխարհին համակարգչին գամած ֆեյսբուքին հաջողվել է ունենալ իր ՛՛carpe-diem-ը՛՛, ոչ ավելի, ոչ պակաս քան 96% աճ՝ հիմնականում գովազդից։
Մարդիկ սոց․ կայքերից օգտվում էին, ոչ միայն այն ժամանակ, երբ տանն էին, այլ մինչև իսկ այն ժամանակ, երբ սպասում էին, որ լուսացույցի կանաչ լույսը փոխվի և անցնեն փողոցը։ Եթե մի պահ հաշվենք լուսացույցին կամ խանութում մեր հերթին սպասելու բոլոր րոպեները, ապա կկուտակվի մի ահռելի ժամանակ, որը նվիրել ենք սոց․ ցանցերի գովազդներին հետևելիս ՝ բոլորովին անվճար։ Իսկ ինչպե՞ս կարող էր ֆեյսբուքը չօգտվել մեզ գովազդը ցույց տալու այդ հիանալի հնարավորությունից։
Հետաքրքիր է, չէ՞, թե ի՞նչ պատկեր է ստացվել մյուս աշխարհամասերում՝ ըստ Սոշլբեյքերսի։ Առաջատարը թերևս Հյուսային Ամերիկան է, ապա՝ Միջին Ասիայի երկրները, այնուհետև Լատինական Ամերիկան (+45%) և Աֆրիկան (+38%)։
Ինձ համար զարմանալի է, որ այս շարքից կարծես դուրս են մնացել Արևմտյան Եվրոպան և Ասիան՝ գրանցելով ընդամենը 19% և 12% ներկայություն Facebook-ում։
Համաճարակը, ինչ խոսք, ՛՛հրաշքներ է գործում՛՛, այս դեպքում հենց Facebook-ի համար։ Սոց․ ցանցերին էլ ի՞նչ էր հարկավոր, եթե ոչ օգտվել feed-ում մեզ պարբերաբար մատուցվողկոնտետից։
Իսկ եթե փոքր-իչ գիտականորեն բացատրենք կատարվածը, ապա կփաստենք, որ Covid19-ի մեկուսացումը փոխակերպել է սպառողների վարքագիծը՝ անկախ վայրից։
Մենք դիտում ենք գովազդներ, շփվում դրանց հետ, գնումներ կատարում, ինչն էլ բնականաբար գեներացնում է 96% եկամտաբերություն Ֆեսբուքի համար։
Ասում են՝ մի հաշվեք ուրիշի գումարները, բայց ախր հենց Ցուկերբերգն է փաստում այն իրողությունը, որ այսքան եկամտաբերություն դռ երբեք չէր ունեցել։
Իսկ հրաշքներ լինում՝ հատկապես ծննդյան տոների ժամանակ, երբ ընկերությունները ավելի շատ բան ունեն սպառողին առաջարկելու։ Facebook-ն էլ լավագույն տեղն էր սպառողների հետ կապի դուրս գալու համար։
2020-ի վերջում շատ ընկերություններ 56,2%-ով ավելացրել են գովազդային արշավներին տրամադրվող ամսական բյուջեն։
Եկեք հավատանք հրաշքներին և նկատենք կովիդի բերած օգուտները։ Իսկ դուք օրվա մեջ որքա՞ն ժամանակ եք անցկացնում առցանց։ Նկատել եք ձեր ՝ որպես սպառողի վարքագծային փոփոխությունները առցանց հարթակում։