About us - Nari Hakobian

թվային բիզնեսի քո խորհրդատուն 

Իմ մասնագիտական ուղին մեկնարկեց, երբ դեռ ապագա ԼԵԶՎԱԲԱՆՍ պիտի աներ իր առաջին քայլերը Բրիտանական Խորհրդում՝ որպես PROJECT MANAGER: Սակայն 1 տարի անց պիտի հասկանայի, որ դեռ չէի հագեցրել ուսման հանդեպ ծարավս և պիտի բռնեի ԵՎՐՈՊԱԳԵՏ դառնալու իմ ճանապարհը:

Կյանքը հնարավորությունների անվերջ կծիկ է, որի ծայրը բռնելը կարող է մեկնարկել քո նոր կյանքի առաջին էջը։

Ճանապարհ, որն ինձ պիտի տաներ Բասկերի երկիր` Բիլբաո` որպես ERASMUS MUNDUS ԾՐԱԳՐԻ ԿՐԹԱԹՈՇԱԿԱԿԻՐ, որտեղ էլ պիտի բացահայտեի որքան ընդհանրություններ ունեին հայերը և բասկերը… բառեր, մշակութային տարրեր և, մինչև իսկ` բնավորության գծեր:

Ցանկացած ճանապարհ եզրափակում է հինը և սկիզբ դնում նորին, որը թեև դժվար, բայց դեպի աճ տանող միակ տարբերակն է;

2011-ին պիտի մուտք գործեի թվային բիզնեսի ոլորտ` որպես` SEO ՄԱՍՆԱԳԵՏ ու հասկանայի, որ ակադեմիական կրթությունը չի կարող սահմանափակել քո մասնագիտական թռիչքը, եթե ցանկանում ես փոխել կյանքիդ ուղին… ու սեփական համոզմունքները մի կողմ դնելով` պիտի աշխատեի իսպանական մի շարք ճանաչված ընկերություններում:

Մարդն իր իրական պոտենցիալը դրսևորում է այն ժամանակ, երբ կա դրան նպաստող միջավայր, վերաբերմունք և նախապայման

Մինչ 2017-ը` հասցրել էի ձեռք բերել բավականին լուրջ միջազգային փորձառություն աշխատելով Եվրոպայի և Լատինական Ամերիկայի 100-ավոր փորձագետների հետ և զարգացնել այնպիսի հմտություններ, որոնք պիտի սկիզբ դնեին իմ  նոր մեկնարկին` որպես  ԹՎԱՅԻՆ ՄԱՐՔԵԹԻՆԳԻ ԽՈՐՀՐԴԱՏՈՒ ԵՎ ԹՐԵՅՆԵՐ

Չկա ավելի հաճելի բան, քան ապրել ինքդ քո կոչմանը համապատասխան` հավատարիմ մնալով քո արժեքներին և ցանկություններին։

2018-ին պիտի հայտնվեի այնտեղ, որտեղ ամենաքիչն էի հավատում, որ կհայտնվեի` Google ընկերությունում` որպես GOOGLE ADS ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԱՏՈՒ և 3 տարի պիտի աշխատեի Մեծ Բրիտանիայի 1500-ից ավելի մարքեթինգային ընկերությունների հետ, որպեսզի հասկանայի, որ ժամանակն է գտնել սեփական երազանքների իրականացման ուղին։

Երբեք մի վախեցեք մեծ երազանքներից, նրանք մի օր կարող են իրականանալ…

Երազանքների փնտրտուքի ճանապարհին` հենց 2020-ին, պիտի գիտակցեի, որ որքան ավելի շատ էի աշխատում բիզնեսների հետ, այնքան ավելի էի զգում մարդկանց հետ իրական շփման կարիքը ու պիտի բռնեի ՔՈՈՒՉ դառնալու իմ ճանապարհը, հետո որակավորվեի որպես ԵՐՋԱՆԿՈՒԹՅԱՆ ԳԼԽԱՎՈՐ ՄԵՆԵՋԵՐ (CHO) և հիմնադրեի Business Transformers Group ընկերությունը։

Չկա ավելի լավ ժամանակ, քան օր առաջ ինքդ քո հետ ներդաշնակ լինելու ճանապարհը կերտելու մեկնարկը այսօր և հիմա։

Որպես քոուչ՝  էլ ավելի լավ ճանաչելով մարդկանց իրական էությունը, պիտի դառնայի Եվրոպական Զարգացման և Վերակառուցման Բանկի (EBRD) ԹՎԱՅԻՆ ՓՈԽԱԿԵՐՊՄԱՆ ՓՈՐՁԱԳԵՏ և ԹՐԵՅՆԻՆԳԱՎԱՐ, որպեսզի օգնեի բիզնեսի խորհրդատուներին թվայնացնել իրենց բիզնես իրականությունը: 

Ցանկացած մարդ կարող է փոխարկերպել իրեն շրջապատող իրականություն, եթե կարողանա կառավարել տարածված առարկությունները։

Անձանային աճի կերտման ճանապարհին պիտի ծնվեր կյանքիս լավագույն նախագծերից մեկը` DIGITAL EXPERTS ACADEMY-ն, որ օգներ թվային բիզնեսով հետաքրքրվող մարդկանց գիտելիքը, հմտությունը կամ փորձը դարձնել թվային պրոդուկտ և վաճառել այն միջազգային շուկաներում։

Գիտելիքը մարդու ամենամեծ պրոդուկտն է, որը զարգացնելու դեպքում կարող է դառնալ նրա ամենապահանջված այցեքարտը։

Բացահայտելով թվային բիզնեսի հնարավորություները` պիտի հասկանայի, որ գտել եմ մարդկանց իսկապես օգնելու իմ բանաձևը ու պիտի սեփական օինակով դառնայի ԹՎԱՅԻՆ ԲԻԶՆԵՍԻ և DIGITAL NOMAD ԿԵՆՍԱԿԵՐՊԻ ՋԱՏԱԳՈՎ և ԽՈՍՆԱԿ՝  հիմնադրելով Digital Nomad Spain ընկերությունը: Այսօր ես ապրում եմ իմ երազած իրականությունը և պատրաստ եմ օգնել քեզ գտնելու քո նպատակների իրականացման ճանապարհային քարտեզը։

Հետաքրքիր փաստեր իմ մասին

խոսենք առցանց

Եթե դեռ ունես հարցեր, առաջարկներ, կամ ուղղակի ցանկանում ես ստանալ բիզնեսի խորհրդատվություն, մի հապաղիր կապ հաստատել ինձ հետ: